Ո՞վ է քո այդ աչքերը արարել,
Ո՞վ է իմ սրտում սերը վարարել, սիրելիս,
Ո՞վ է ինձ այսքան երջանկություն նվիրել:
Ես սավառնում եմ վեր քեզ տեսնելիս,
Ու հալվում եմ քո ձայնը լսելիս, սիրելիս,
Դե ասա այդ ո՞վ է ինձ այսքան սեր տվել:
Չեմ թողնի ինձնից հեռանաս,
Չեմ թողնի նորից դու դառնաս,
Ինձ համար անհաս,
Ես ուզում եմ իմանաս:
"Լիլիթ"
Քո սիրով հոգիս վարակել ես,
Աղետից անսեր ինձ փրկել ես,
Դու եկել ես ու ներկել ես կյանքս վառ գույներով:
"Միհրան"
Հենց ժպտում են ինձ քո աչքերը,
Վանդակում փակված իմ սերը
Արձակվում է, հարձակվում է
Ու քեզ փարվում կարոտով:
"Կրկ."
Այսպիսի մեծ սեր, չեմ էլ երազել,
Թե ինչո՞ւ եմ քեզ սիրում,
Չեմ կարողանում բառերով ասել:
"Լիլիթ"
Հենց դու եղար պատճառը,
Որ այսքան սիրեցի այս կյանքը,
Ու մեզ պիտի օր օրի,
Սիրո քամին էլ ավելի ուժեղ օրորի:
Մեր սերը ես ու դու, շուրջ պար բռնած,
Համբույրից արբած երկնքի տակ բաց,
Երդվեցինք. Լինել միշտ անբաժան և լավ և վատ օրերին:
Չթողնես քեզնից հեռանամ,
Չթողնես նորից ես դառնամ,
Քեզ համար անհաս,
Ես ուզում եմ իմանաս:
"Միհրան"
Քո սիրով հոգիս վարակել ես,
Աղետից անսեր ինձ փրկել ես,
Դու եկել ես ու ներկել ես կյանքս վառ գույներով:
"Լիլիթ"
Հենց ժպտում են ինձ քո աչքերը,
Վանդակում փակված իմ սերը
Արձակվում է, հարձակվում է
Ու քեզ փարվում կարոտով:
"Միհրան" և "Լիլիթ"
Չեմ թողնի ինձնից հեռանաս,
Չեմ թողնի նորից դու դառնաս,
Ինձ համար անհաս,
Ինձ համար անհաս,
Ես ուզում եմ իմանաս:
Ես ուզում եմ իմանաս:
Քո սիրով հոգիս վարակել ես,
Աղետից անսեր ինձ փրկել ես,
Դու եկել ես ու ներկել ես կյանքս վառ գույներով:
Հենց ժպտում են ինձ քո աչքերը,
Վանդակում փակված իմ սերը
Արձակվում է, հարձակվում է
Ու քեզ փարվում կարոտով:
Այսպիսի մեծ սեր, չեմ էլ երազել,
"Միհրան"
Թե ինչո՞ւ եմ քեզ սիրում,
Չեմ կարողանում բառերով ասել:
"Լիլիթ"
Թե ինչո՞ւ եմ քեզ սիրում,
Չեմ կարողանում բառերով ասել: